Իսրայելի Հայֆա քաղաքում ընթացող սամբոյի Եվրոպայի առաջնությունում մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգում հանդես եկող Արմեն Հովհաննիսյանը բարձրացել է պատվո հարթակի առաջին տեղը, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա հիշեցրել է, որ Երևանն աշնանը հյուրընկալելու է Սամբոյի աշխարհի առաջնությունը: