Վերականգնվել է պետությանը պատճառված 1 մլրդ 326 մլն 753 հազար դրամը

35 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, արգելանք է դրվել 412 մլն 440 հազար դրամ բանկային հաշիվների, շարժական և անշարժ գույքերի վրա, որոնց արժեքը դեռ որոշված չէ:

2023 առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններում առկա քրեական վարույթներով (նախաձեռնման պահին) արձանագրվել է հանցագործությամբ պետությանը և համայնքներին պատճառված նախնական հաշվարկով 17 մլրդ 443 մլն 794 հազար 357 դրամի վնաս: Դրանից 17 մլրդ 374 մլն 223 հազար 844 դրամը պետությանը պատճառված վնասի չափն է, 69 մլն 570 հազար 513 դրամը՝ համայնքներինը, հայտնում են ՀՀ դատախազությունից։

Նշված ժամանակահատվածում արձանագրված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 1 մլրդ 388 մլն 244 հազար 343 դրամը, որից 1 մլրդ 326 մլն 753 հազար դրամը՝ պետությանը պատճառված վնասի չափն է, 61 մլն 491 հազար 343 դրամը՝ համայնքներինը (այդ թվում՝ համայնքին է նվիրաբերվել 3 մլն 970 հազար դրամ արժողությամբ հողատարածք, իսկ 3 մլն 667 հազար դրամ արժողությամբ մշակութային արժեքները տրվել են պատասխանատու պահպանության՝ ՀՀ պատմության թանգարանին):

Նշված վարույթներով նախաքննության ընթացքում 35 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, արգելանք է դրվել 412 մլն 440 հազար դրամ բանկային հաշիվների, շարժական և անշարժ գույքերի վրա, որոնց արժեքը դեռ որոշված չէ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print