Երեքշաբթի մեկնարկած Ազգային ժողովի արտահերթ նիստը շարունակվում է։ Սեյրան Օհանյանի առաջարկով Ալեն Սիմոնյանը վերականգնեց պատգամավորների ելույթ ունենալու հնարավորությունը ԱԺ նիստում։
Ի պատասխան ԱԺ նախագահը նշել է․ «Խնդրանքս այն է, որ մեր հայրենակիցներին զերծ պահենք վիրավորանքներից, ելույթներում հնարավոր սադրանքներից»: