Բեյոնսեի, Ռոնալդուի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Twitter-ի օգտահաշիվները կորցրել են իրենց կապույտ նշանը, ինչը նշանակում է, որ նրանք չստուգված են, հայտնում է BBC-ն։
Այսօր սոցցանցը հեռացրել է հազարավոր հաշիվներից երբեմնի բաղձալի համարվող ստուգված կապույտ նշանը:
Օգտատերերը, որոնք ցանկանում են իրենց անվան կողքին պահպանել ստուգված լինելու կապույն նշանը, պետք է տարեկան 84 դոլար վճարեն Twitter Blue-ին բաժանորդագրվելու համար:
Որպես Twitter-ի գործադիր տնօրեն՝ սա Իլոն Մասկի առաջին հրահանգն էր` պահանջել, որ օգտատերերը վճարեն ստուգված մնալու համար։