Սուդանի զինված ուժերի և արագ արձագանքման ուժերի միջև բախումների հետևանքով զոհվել է 413, վիրավորվել՝ 3551 մարդ։ Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն է արելԱՀԿ ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը։
«Ցավոք սրտի, Սուդանում մարտերի զոհերի թիվը, ըստ ԱՀԿ-ի, հասել է մինչ օրս 413 մարդու, 3551-ը վիրավորվել են»,- ասել է նա։
Հիշեցնենք` ապրիլի 15-ից Սուդանում մարտեր են ընթանում Մուհամմեդ Դագլոյի հրամանատարությամբ գործող արագ արձագանքման ուժերի և կանոնավոր բանակի միջև։