Անհետ կորած զինծառայողների ընտանիքներին կշարունակվի տրմադրվել սոցիալական աջակցություն

Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300.000 դրամ։

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշոման մեջ. 5.4 մլն դրամ կհատկացվի 2020 թ. Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհետ կորածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության տրամադրումն ապահովելու նպատակով:

Կառավարության որոշումներով սահմանված միջոցառման շրջանակում քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը՝  ամսական 300 000 դրամի չափով,  ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2022 թ. մարտի 10-ը: Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածներ,  ինչպես նաև գերեվարվածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք:

Մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի անհետ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300.000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավելի, քան մինչև անհետ կորած զինծառայողին դատական կարգով անհետ բացակայող ճանաչելը: Աջակցության վճարման ժամկետը երկու ամսով երկարացվելու արդյունքում 57 անհետ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար  կպահանջվի լրացուցիչ 34,200.0 հազար դրամ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print