Հրում վարժությունում ևս հայ մարզուհին միայն մեկ մոտեցում է հաջող կատարել՝ բարձրացնելով 120 կգ-ն:
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 81 կգ քաշային Լիանա Գյուրջյանը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում երկամարտի 215 կգ արդյունքով (95+120 կգ) զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:
Պոկում վարժությունում Գյուրջյանը հաջող է կատարել միայն երկրորդ մոտեցումն ու գլխավերևում պահել 95 կգ կշռող ծանրաձողը: Հրում վարժությունում ևս հայ մարզուհին միայն մեկ մոտեցում է հաջող կատարել՝ բարձրացնելով 120 կգ-ն:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր Աննա Ամրոյանը հանդես է եկել B ենթախմբում և երկամարտում գրանցել 202 կգ արդյունք (85+117 կգ):
Պոկում վարժությունում հայ մարզուհին հաջող է կատարել միայն առաջին մոտեցումը՝ գլխավերևում պահելով 85 կգ կշռող ծանրաձողը: Երկրորդ և երրորդ մոտեցումների համար Աննան 91 կգ է պատվիրել, սակայն չի կարողացել այն բարձրացնել: Հրում վարժությունում Աննան հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումները՝ բարձրացնելով նախ 107, 113 և 117 կգ կշռող ծանրաձողերը:
Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել Ուկրաինայի ներկայացուցիչ Իրինա Դեկհան՝ երկամարտի 258 կգ արդյունքով (123+135 կգ), արծաթե մեդալակիր է դարձել Թուրքիայի ներկայացուցիչ Դիլարա Նարինը՝ երկամարտի 235 կգ արդյունքով (101+134 կգ), իսկ լավագույն եռյակը եզրափակել է մոլդովացի Ելենա Էրիգինան՝ երկամարտի 234 կգ արդյունքով (104+130 կգ):
ՀՀ ԿԳՄՍՆ
_