Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ապրիլի 24-ին՝ ժամը 08:30-ից մինչև 22:00-ն, կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հետևյալ երթուղիներով.
հ. 1 երթուղի — «Հրազդան» մարզադաշտ — Աթենքի փողոց — Հաղթանակի կամուրջ — Արգիշտիի — Իտալիայի — Խորենացու — Ագաթանգեղոսի փողոցներ — մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան.
հետադարձը՝ Ագաթանգեղոսի — Գր. Լուսավորչի — Արգիշտիի փողոցներ — Հաղթանակի կամուրջ — Աթենքի փող. — «Հրազդան» մարզադաշտ.
հ. 2 երթուղի — «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճ. — Լենինգրադյան — Կիևյան փողոցներ — մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան,
հետադարձը՝ նույն ուղեգծով: