Թուրքիայում ջրհեղեղներն ու փոթորիկները շարունակվում են:
Հորդառատ անձրեւի պատճառով Ադանա քաղաքի փողոցները հեղեղվել են։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քաղաքի գլխավոր ճանապարհներով երթևեկությունը դժվարացել է, վնասվել են բնակիչների մեքենաներ, ջրով են լցվել շենքերի առաջին հարկերը։