ԱՄՆ-ն մտահոգված է Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ. Պետդեպարտամենտի փոխխոսնակ

ԱՄՆ-ն խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումը խաթարում է խաղաղ գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։

«Մենք կրկնում ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի ազատ և բաց տեղաշարժ և կոչ ենք անում կողմերին վերսկսել խաղաղ բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից ու թշնամական գործողություններից», – նշված է Պետդեպարտամենտի փոխխոսնակի հայտարարության մեջ։

_

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print