Երեւանում կանցկացվի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը

Առաջնությունը կեզրափակվի մայիսի 2-ին:

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական ընտրանին Երևանում մեկնարկող Եվրոպայի առաջնությանը կմասնակցի ամբողջական կազմով, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

Ապրիլի 25-ին Երևանում կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։

Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մեր ընտրանին հանդես կգա հետևյալ կազմով.

48 կգ Հովհաննես Հարությունյան,
51 կգ Դավիթ Սաֆարյան,
54 կգ Էրիկ Առուստամյան,
57 կգ Գոռ Ազիզյան,
60 կգ Ոսկան Ոսկանյան,
63,5 կգ Արթուր Մկրտչյան,
67 կգ Յուրա Բաբլումյան
71 կգ Արման Միսկարյան
75 կգ Արմեն Պողոսյան
80 կգ Աղվան Ալեքսանյան
86 կգ ԴավիթՍիմոնյան
92 կգ Իշխան Հովսեփյան
92+ կգ Ալբերտ Հարությունյան

Երևանում մեկնարկող Եվրոպայի առաջնությունը կանցկացվի «Միկա» մարզահամալիրում, որին 30-ից ավել երկրի մոտ 500 մարզիկ է մասնակցում: Առաջնությունը կեզրափակվի մայիսի 2-ին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print