ԵԽԽՎ զեկուցող Փոլ Գավանը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան

Նա նշել է, որ «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի տառապանքն ու շրջափակման պատճառով այնտեղ տիրող լուրջ հումանիտար ճգնաժամն արդեն փաստագրված է»։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող, Իռլանդացի պատգամավոր Փոլ Գավանը հայտարարել է. որ կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ անաչառ զեկույց պատրաստելու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Մեկնաբանելով ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի սկզբում անցակետի ստեղծումը՝ Գավան նշել է. «Ադրբեջանի այս միակողմանի գործողությունը տեղի է ունենում 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի և Հայաստանի միջև միակ հաղորդակցության ճանապարհի՝ Լաչինի միջանցքի անխոչընդոտ անցման խափանման ու լարվածության աճի ֆոնին։ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը ուշադրությամբ հետևում է այս իրավիճակին»։

Նա նշել է, որ «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի տառապանքն ու շրջափակման պատճառով այնտեղ տիրող լուրջ հումանիտար ճգնաժամն արդեն փաստագրված է»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print