Ինչպես մանրամասնել են ՀԱՊԿ-ում, «նախատեսվում է քննարկել զենքի և ռազմական տեխնիկայի ստանդարտացման հարցերի, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմաարդյունաբերական համալիրների ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև բազմակողմ համագործակցային փոխգործակցության զարգացման վերաբերյալ հետագա միջոցառումների բովանդակությունը։
Ապրիլի 27-ին Դուշանբեում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՀՄՀ) հերթական նիստը։ Այդ մասին երկուշաբթի ТАСС-ին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«Օրակարգի նախագիծով նախատեսում է 2022 թվականի հոկտեմբերին Մոսկվայում կայացած ՌՀՄՀ XX ժողովի որոշումների կատարման, ինչպես նաև դրանց մշակման ընթացքում ընդունված կազմակերպության կանոնադրական մարմինների որոշումների կատարման արդյունքների քննարկում»,- հաղորդել է նա:
Ինչպես մանրամասնել են ՀԱՊԿ-ում, «նախատեսվում է քննարկել զենքի և ռազմական տեխնիկայի ստանդարտացման հարցերի, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմաարդյունաբերական համալիրների ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև բազմակողմ համագործակցային փոխգործակցության զարգացման վերաբերյալ հետագա միջոցառումների բովանդակությունը»։
ՌԴ փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը կնախագահի միջոցառումը, որին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
ՌՀՄՀ-ի աշխատանքի մեկնարկի նախօրեին տեղի կունենան ՀԱՊԿ-ի հանձնաժողովին առընթեր զենքի և ռազմական տեխնիկայի ստանդարտացման, ինչպես նաև մտավոր գործունեության արդյունքների իրավունքների փոխադարձ պաշտպանության հարցերով համակարգող խորհուրդների նիստեր:
–