Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան հայտնվել է ճամփեզրյա փոսում. կա տուժած

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 135-րդ կմ-ին VAZ-2106 մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Մ., ծնված 2000 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից (մոտ 8 մ) և հայտնվել ճամփեզրյա փոսում։

Ապրիլի 24-ին` ժամը 16։25-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 135-րդ կմ-ին VAZ-2106 մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Մ., ծնված 2000 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից (մոտ 8 մ) և հայտնվել ճամփեզրյա փոսում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է Վայքի ԲՄ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print