Մրցումները կմեկնարկեն այսօր` ժամը 13։00-ին և 17։00-ին, Միկա մարզահամալիրում։
Այսօրվանից Երևանը կրկին դառնում է եվրոպական բռնցքամարտի կենտրոն: Մեր մայրաքաղաքում մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Ակնհայտ է, որ երկրպագուների բուռն աջակցությունն օգնում է մեր մարզիկներին հասնելու նոր բարձունքների: Ուստի գնանք տրիբունաներ և օգնենք ՄԵՐՈՆՑ:
Մրցումների անցկացման վայրը՝ Միկա մարզահամալիր։ Սեսիաների սկիզբը ժամը 13:00-ին և 17։00-ին է: Մուտքն ազատ է»,- գրել է նա։
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական ընտրանին Եվրոպայի առաջնությանը կմասնակցի ամբողջական կազմով: Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մեր ընտրանին հանդես կգա հետևյալ կազմով. 48 կգ Հովհաննես Հարությունյան, 51 կգ Դավիթ Սաֆարյան, 54 կգ Էրիկ Առուստամյան, 57 կգ Գոռ Ազիզյան, 60 կգ Ոսկան Ոսկանյան, 63,5 կգ Արթուր Մկրտչյան, 67 կգ Յուրա Բաբլումյան, 71 կգ Արման Միսկարյան, 75 կգ Արմեն Պողոսյան, 80 կգ Աղվան Ալեքսանյան, 86 կգ Դավիթ Սիմոնյան, 92 կգ Իշխան Հովսեփյան, գերծանր Ալբերտ Հարությունյան: