«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին, ողջ օրը Արցախի քաղաքական էլիտան քննարկումների մեջ է եղել։ Նույն օրը հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում նախագահ Արայիկ Հարությունյանը ներկաներին ասել է, որ զրուցել է Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ, իրեն փոխանցել են, որ վերեւներին զեկուցել են կատարվածի մասին եւ սպասում են պատասխանի: Բացի այդ, Հարությունյանը նշել է, որ սպասվում է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց, որից հետո Փաշինյանն իրեն կփոխանցի պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը։ Երեկ մինչեւ աշխատանքային օրվա ավարտը հեռախոսազրույցը չէր կայացել։ Կիրակի օրը Ացախում կազմակերպված երթի մասնակիցները եւս որոշել են շարժվել նախագահական եւ Արայիկ Հարությունյանից պարզաբանումներ պահանջել կատարվածի վերաբերյալ, սակայն քաղաքական դաշտի ներկայացուցիչներն ասել են, որ ԱՀ իշխանություններն էլ դեռ ոչինչ չգիտեն եւ սպասում են պատասխանի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում