Ֆրանսիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան

 Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ ապրիլի 26-28-ը։

Տեղեկությունը հայտնում են Ֆրանսիայի արտգործնախարարությունից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Երևանում նախարարը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նա կայցելի Ջերմուկում գտնվող Եվրոպական միության դիտորդական առաքելության կենտրոնակայան և Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print