Ռոբերտ Ղուկասյանը սենատորներին է ներկայացրել Արցախում ու Տեղ համայնքում վերջին ժամանակներում տեղի ունեցած իրադարձությունները։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը օրերս հանդիպել է Տեղ համայնք այցելած՝ Ֆրանսիայի Սենատի` Արցախի վերաբերյալ միջազգային իրազեկման խմբի նախագահ, «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակությանը։Տեղեկությունը փոխանցում են Սյունիքի մարզպետարանի աշխատակազմից։
«Ռոբերտ Ղուկասյանը սենատորներին է ներկայացրել Արցախում ու Տեղ համայնքում վերջին ժամանակներում տեղի ունեցած իրադարձությունները, ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ադրբեջանական կողմի ոտնձգություններն ու մարզում տիրող իրավիճակը»,խասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ պատվիրակության կազմում էր Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը: Հանդիպմանը մասնակցում էր նաև Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։

