Ադրբեջանցիներն անելանելի վիճակ են ստեղծել Սյունիքի Տեղ համայնքի բնակիչների համար․ տեսանյութ

«Թաթոյան» հիմնադրամից նշում են, որ Տեղում մարդիկ չեն կարողանում օգտագործել սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածքները:

Ադրբեջանական զինված ծառայողները անօրինական ներկայությամբ ու ներխուժումներով անելանելի վիճակ են ստեղծել Հայաստանի Տեղ համայնքի բնակիչների համար:

«Թաթոյան» հիմնադրամից նշում են, որ բացի խաթարված անվտանգությունից, մարդիկ չեն կարողանում օգտագործել սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածքները:

Հիմնադրամի անդամները Տեղ համայնքում հանդիպումներ են ունեցել բնակիչների հետ, արձանագրել բողոքները և նրանց իրավունքների խախտումները։ Հավաքված ապացույցների առնչությամբ կատարվում են ամփոփման աշխատանքներ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print