Բաքուն Երևանից պահանջում է ութ սահմանամերձ գյուղեր

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով Ադրբեջանի կողմից «Լաչինի ճանապարհի մուտքի մոտ անցակետի տեղադրումն իր ինքնիշխան տարածքում հիմնված է պետությունների տարածքային ինքնիշխանության և ամբողջականության հիմնարար սկզբունքների վրա։

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ​​ներկայացուցիչ Յաշար Ալիևը հայտարարել է, որ հարաբերությունների լիարժեք կարգավորման համար Երևանը պետք է կատարի ութ պայման։ Այս մասին հայտնում է Интерфакс-Азербайджан-ը։

Այս պայմանները նա հնչեցրել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց բանավեճի ժամանակ։

«Հայաստանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները, ամբողջությամբ դուրս բերի իր զինված ուժերը և անօրինական զինված կազմավորումները Ադրբեջանի տարածքից, ազատի Ադրբեջանի դեռևս օկուպացված ութ սահմանամերձ գյուղերը, դադարեցնի և զերծ մնա տարածքային պահանջներից, անօրինական գործողություններից և ապատեղեկատվությունից, վերջ դնի ականային ահաբեկչությանը, լույս սփռի «մի քանի հազար» ադրբեջանցիների ճակատագրի վրա, որոնք «անհետացել են» հակամարտության ընթացքում; փոխհատուցի Ադրբեջանին պատճառված վնասը, բարեխղճորեն վարի բանակցությունները խաղաղության պայմանագրի կնքման և երկու պետությունների սահմանազատման շուրջ», – ասել է Յաշար Ալիևը։

Ըստ նրա` Ադրբեջանի կողմից «Լաչինի ճանապարհի մուտքի մոտ անցակետի ստեղծումը իր ինքնիշխան տարածքում հիմնված է պետությունների տարածքային ինքնիշխանության և ամբողջականության հիմնարար սկզբունքների և նրանց անվիճելի իրավունքի և արտոնության վրա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print