Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի նիստին

Մհեր Գրիգորյանն իր խոսքում ընդգծել է նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման կարևորությունը և խոսել եվրոպական լավագույն փորձը Հայաստանում տեղայնացնելու նշանակության մասին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի նիստին։ Ելույթի ժամանակ, փոխվարչապետը կարևորել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի դերը Հայաստանում կայուն և մրցունակ տնտեսության զարգացման, ինչպես նաև թափանցիկ գործարար միջավայրի խթանման գործում:

Մհեր Գրիգորյանն իր խոսքում ընդգծել է նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման կարևորությունը և խոսել եվրոպական լավագույն փորձը Հայաստանում տեղայնացնելու նշանակության մասին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print