Վարորդը հոսպիտալացվել է, իսկ ուղևոր Ա․ Փ․-ն՝ տեղափոխվել Իջևանի ԲԿ․ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Ապրիլի 25-ին` ժամը 21։03-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ 4 ավտոճանապարհի Իջևան-Երևան հատվածի 7-րդ կմ-ին Opel Combo մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ի․, ծնված 1975 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։ Վարորդը հոսպիտալացվել է, իսկ ուղևոր Ա․ Փ․-ն՝ տեղափոխվել Իջևանի ԲԿ․ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
–