Կանադան մտահոգված է Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ

Կանադան կողմերին կոչ է անում վերսկսել բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով իրավիճակի հետագա սրումից կամ թշնամական գործողություններից»:

Կանադան խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից ԼՂ` արտաքին աշխարհի հետ միակ կապի միջոց հանդիսացող Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ: Այս գործողությունը խաթարում է տարածաշրջանի կայունությունն ու խաղաղ գործընթացը: Այս մասին ասված է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում կրկին բացել Լաչինի միջանցքը: Այն պետք է շարունակի բաց մնալ և անխոչընդոտ, որպեսզի ապահովվի մարդկանց ու ապրանքների տեղաշարժի ազատությունը: Կանադան կողմերին կոչ է անում վերսկսել բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով իրավիճակի հետագա սրումից կամ թշնամական գործողություններից»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print