«Հրապարակ» թերթը գրում է.Երեւանի ավագանու ընտրություններին պատգամավոր Անդրանիկ Թեւանյանի մասնակցելու մտադրությունը Ռոբերտ Քոչարյանի սրտով չէ։ Երկրորդ նախագահի թիմակիցները փորձելու են համոզել Թեւանյանին` հրաժարվել մասնակցելու մտքից, բոյկոտել ընտրությունները, որպեսզի որեւէ կերպ այդ մասնակցությունը չկապվի Քոչարյանի հետ։ Օրերս գրել էինք, որ երկրորդ նախագահը որոշել է դաշտն ազատ թողնել մյուս ուժերի համար, որոնց մեծ մասն իրեն մեղադրում է քաղաքական արենան գրավելու եւ իրենց գործելու տարածք չթողնելու հարցում։ Եթե Անդրանիկ Թեւանյանը չհրաժարվի, չի բացառվում՝ ՀՅԴ-ն էլ որոշի թեկնածու առաջադրել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում