Ներքին գործերի նախարարությունը հորդորում է անձնագրային գործարքները կատարել մինչ ամառ

Նախարարությունից հայտնում են, որ տարածքային անձնագրային ծառայություններում հերթը կարգավորվում է տեղում՝ հերթի կտրոնների միջոցով

ՀՀ ներքին գործերի նախարարությունից հիշեցնում են, որ ամռան ամիսներին անձնագրային ծառայությունները սովորաբար աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով:

«Ուստի հորդորում ենք անձնագրային գործարքները կատարել ավելի վաղ՝ խնայելով ձեր ժամանակը և միաժամանակ նպաստելով աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության վարչական շենքում (Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10) սպասարկումն իրականացվում է առցանց հերթագրմամբ՝ e-request.am կայքի միջոցով:

Տարածքային անձնագրային ծառայություններում հերթը կարգավորվում է տեղում՝ հերթի կտրոնների միջոցով»,- նշված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print