Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկայնքով միակողմանի անցակետի ստեղծումը հակասում է լարվածության թուլացման և խնդիրները երկխոսության միջոցով լուծելու` Եվրամիության կոչերին։ Այս բովանդակությամբ գրառում է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Twitter–ի իր էջում։
«ԵՄ — ն շարունակում է մասնակցել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանը։ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվեն»,–գրել է Բորելը։
Azerbaijan establishing unilaterally a checkpoint along #Lachin corridor runs counter to EU calls for reducing tensions & solving issues by dialogue. EU continues to engage in promoting peace & stability in South Caucasus. Rights & security of #Karabakh Armenians must be ensured
— Josep Borrell Fontelles (@JosepBorrellF) April 25, 2023