Կրեմլը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը` շեշտը դնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործնական խնդիրների լուծման վրա։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով Փաշինյան-Պուտին հեռախոսազույցի մանրամասները։

«Լաչինի միջանցքում իրադրության ներկայիս սրման համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հիմնարար պայմանավորվածությունների ամբողջ համալիրի անշեղ պահպանման կարևորությունը»,– ասված է Կրեմլի հրապարակած հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ Ռուսաստանի նախագահն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print