Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին գտնվող Դևդորակի թունելը փակ է լինելու

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին գտնվող Դևդորակի թունելով երթևեկությունը մի քանի ժամով կդադարեցվի։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտի տարածած տեղեկության համաձայն՝ Դևդորակի թունելը ապրիլի 29-ին՝ ժամը 00։00-ից մինչև 06։00-ն, վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,– ասաց նա` հավելելով, որ գործելու է թունելին հարակից այլընտրանքային ավտոճանապարհը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print