Քննարկվել են Հնդկաստանի և Հայաստանի առողջապահական համակարգերի գործակցությանը վերաբերող հարցեր

Հանդիպման ավարտին հատկանշվել է, որ երկու երկրների միջև դարավոր բարեկամությունը ամրապնդվում է համագործակցության նաև նոր ձևաչափերով:

Նյու Դելիում անցկացվող Advantage Healthcare India 2023 գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հնդկաստանի Հանրապետության առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարար Մանսուխ Մանդավիայի հետ:

Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:

Ընդգծելով առողջապահության բնագավառում հայ-հնդկական գործընկերային հարաբերությունների բարձր մակարդակը` կողմերը քննարկել են երկու երկրների առողջապահական համակարգերի գործակցությանը վերաբերող հարցեր, այդ թվում` դեղագործության, հիվանդանոցային օղակում համագործակցությունը, մասնագետների փորձի փոխանակման հնարավորությունները:

Հանդիպման ավարտին հատկանշվել է, որ երկու երկրների միջև դարավոր բարեկամությունը ամրապնդվում է համագործակցության նաև նոր ձևաչափերով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print