Թեհրանի դատարանը վճիռը կայացրել է ԱՄՆ-ի կառավարության դեմ պատասխան միջոցների ընդունման շրջանակում եւ զոհերի ընտանիքների կողմից ձեռնարկված իրավական գործողությունների հիման վրա:
Թեհրանի դատարանը կառավարությանը, ԱՄՆ-ի մի շարք կառույցներին եւ պաշտոնյաներին պարտավորեցրել է 312 միլիոն 950 հազար դոլարի չափով փոխհատուցում վճարել 2017 թվականի հունիսի 7-ին Իրանի խորհրդարանում եւ Իմամ Խոմեյնիի դամբարանում տեղի ունեցած ահաբեկչություններից տուժած հարազատներին։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Թեհրանի դատարանը վճիռը կայացրել է ԱՄՆ-ի կառավարության դեմ պատասխան միջոցների ընդունման շրջանակում եւ զոհերի ընտանիքների կողմից ձեռնարկված իրավական գործողությունների հիման վրա:
2017 թվականի հունիսի 7-ին Իրանի խորհրդարանի շենքը եւ Իմամ Խոմեյնիի դամբարանը միաժամանակ ենթարկվեցին երկու ահաբեկչական հարձակումների, ինչի հետեւանքով զոհվեց 17 խաղաղ բնակիչ, վիրավորվեց 43-ը: Ահաբեկչությունների համար պատասխանատվություն ստանձնեց ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը:
Դատական մարմինները նաեւ հայտարարեցին, որ որոշումն ուղղված է կանխելու ԱՄՆ-ի կողմից միջազգային իրավունքի հետագա խախտումները, ներառյալ խմբավորումների ահաբեկչական հարձակումներին աջակցելը:
Դատարանի վճռով, որպես նյութական վնասի փոխհատուցում, ԱՄՆ-ն պետք է վճարի 9,95 մլն դոլար, հայցվորներին՝ 104 մլն դոլար, իսկ տուգանքները կազմել են՝ 199 մլն դոլար։
—