Երևանում ընթացող բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 4 ներկայացուցիչ:
Ժամը 13:00-ից ռինգ դուրս կգա Հայաստանի հավաքականի անդամ, 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը. նա պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կմենամարտի Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Ալի Սժիվոյի հետ:
Ցերեկվա մրցահերթում պայքարի դուրս կգա նաև Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 63 կգ քաշային Լիլիթ Ասատրյանը՝ ուժերը չափելով խորվաթ Մարիելա Ստեկոյի հետ:
Երեկոյան մրցահերթում՝ ժամը 17:30-ից, պայքարի դուրս կգա Հայաստանի 2 ներկայացուցիչ: 67 կգ քաշային Յուրա Բաբլումյանը մեկնարկային մենամարտում ուժերը կչափի բոսնիացի Էմադ Սահովիչի հետ, իսկ 71 կգ քաշային Արման Միսկարյանը 1/8 եզրափակչում կմրցի Ալբանիայի ներկայացուցիչ Բեսիան Կարայի հետ: