Լարսը բաց է կցորդիչներով և կիսակցորդիչներով բեռնատարների համար

Միջազգային նշանակություն ունեցող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչներով և կիսակցորդիչներով բեռնատարների երթևեկությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Նշենք, որ ավելի վաղ ճանապարհը փակվել էր տեղումների պատճառով։

«Այս հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց դադարի` միայն ձնահոսքի թունելներով»,–հայտնեց Հակոբյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print