Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 27-ի նիստում հաստատեց Ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենք հատկացնելու կարգը:
Կարգում նշվում է, որ ուսումնական զենք է համարվում այն սարքը կամ առարկան, որը հնարավոր չէ վերանորոգելով դարձնել աշխատունակ և կրակելու համար պիտանի։
Ուսումնական զենքի անհրաժեշտ քանակության հաշվառումը կկատարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին հայտ կներկայացնի ՀՀ պաշտպանության նախարարություն։
ՊՆ-ն էլ իր հերթին զենք կտրամադրի` ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարածքային բաժանմունքներից։
Զենք պահելու պայմանների համապատասխանության դեպքում ուսումնական զենքը հանձնվում է ուսումնական հաստատության զենքի պահպանության համար պատասխանատու անձին և սահմանված կարգով կատարվում է հաշվառում: