ՄԻՊ-ը ստատուս գրող ու օրվա իրադարձությունների մասով հայտարարություն անող սուբյեկտ չէ․ Անահիտ Մանասյան

ՀՀ մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարել է, թե ՄԻՊ-ը ոչ թե ստատուս գրող և օրվա իրադարձությունների մասին հայտարարություն անող սուբյեկտ է, այլ կոնկրետ իրավունքների խախտումների առկայությունը կամ բացակայությունն արձանագրող՝ սուբյեկտային իրավիճակներում, երբ խոսքը վերաբերում է անհատական բողոքներին և անհատական գործերին։ 

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա նշել է. «Ես մշտապես կաշկանդված եմ մի բանով ՝ իրավունքով, իրավական ու մարդկային արժեքներով, իմ ամբողջ գործունեությունը կառուցված է դրա հիման վրա։ Այս մասով անընդհատ տարբեր տեսակի մեկնաբանություններ եմ լսում, հետևաբար մի քանի կարևոր հանգամանք ընդգծեմ այս մասով․ ՄԻՊ-ը ոչ թե ստատուս գրող ու օրվա իրադարձությունների մասով հայտարարություն անող սուբյեկտ է, այլ կոնկրետ իրավունքների առկայությունը կամ բացակայությունն արձանագրող սուբյեկտ՝ այն իրավիճակներում, երբ խոսքը վերաբերում է անհատական գործերին։ Հետևաբար կոնկրետ գործերի հետ կապված գնահատական տալը ենթադրում է դրան նախորդող օրենքով սահմանված գործընթացներ։ Վստահեցնում եմ, որ եթե գործը վերաբերում է կոնկրետ գործերին, որոնք մեր մանդատի շրջանակներում են, բնականաբար, դրա վերաբերյալ եզրահանգումներ ու հստակ դիրքորոշումներ լինելու են։ Քաղաքացին կարող է դիմել ՄԻՊ-ին, և անհատական բողոքի քննության շրջանակներում կարող ենք իրավունքի պաշտպանության հետ կապված գործընթաց իրականացնել»։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print