Ինքնաթիռում գտնվող ուղևորներից ոչ ոք չի տուժել։
Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ չվերթի ժամանակ կայծակը հարվածել է «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռին։ Այս մասին հայտնել է iz.ru-ն։
Դեպքը տեղի է ունեցել Airbus A320-ի հետ, որը Դոմոդեդովոյից թռչում էր Պուլկովո։ Ինքնաթիռում գտնվող ուղևորներից ոչ ոք չի տուժել։
Ինքնաթիռի վնասվելը նկատել են միայն տեխնիկական աշխատանքների կատարման ժամանակ: Միաժամանակ ուրալյան ավիաընկերությունը պաշտոնապես չի հայտնել կայծակի հարվածի մասին։
—