ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Արմեն Սաֆարյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ 2023 թվականի ապրիլի 25-ին 64 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության (UNIMA-Հայաստան) հայկական կենտրոնի նախագահ /ՏԱԳՄՄՀԿ/, բեմադրիչ Արմեն Սաֆարյանը:
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Արմեն Սաֆարյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով:
Արմեն Սաֆարյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա ս.թ. ապրիլի 28-ին՝ ժամը 18։00-20։00-ին, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում:
Վերջին հրաժեշտը` ս. թ. ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-13։00-ն՝ նույն վայրից:
Հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում:
–