Տեղ գյուղի ուղղությամբ իրավիճակը չի փոխվել. ԳՇ պետ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի խոսքով,  հրադադարի ռեժիմի խախտման նպատակը իրավիճակը միշտ լարված պահելն է, բայց մեր կողմից իրավիճակը գտնվում է հսկողության տակ։

«Տեղ գյուղի ուղղությամբ հակառակորդի հետ ՀՀ զինված ուժերն արդեն իսկ գտնվում են շփման պայմաններում։ Ունենք ստեղծված մեր առաջնագիծը, դիրքային համակարգը կատարելագործում ենք, բարելավում, օր-օրի իրականացնում ենք համապատասխան աշխատանքներ՝ էլ ավելի բարելավելու, հակառակորդի նկատմամբ որոշ ուղղություններում նաև առավելություն ստանձնելու ուղղությամբ»,- նշեց նա։

ԳՇ պետի խոսքով, մյուս հատվածներում ՀՀ զինված ուժերը կատարում են իրենց առջև դրված խնդիրները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print