Առաջարկում ենք ընդլայնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարողությունները․ ԱԽ քարտուղար

Երևանն առաջարկում է ընդլայնել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կարողությունները։ Ջերմուկում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ դիտորդների թվաքանակը բավարար չէ Հայաստանի՝ Ադրբեջանի հետ միջազգային սահմաններին մոնիթորինգ իրականացնելու համար։  «Մեր բոլոր գործընկերներին առաջարկում ենք, որպեսզի ավելացնեն թե մարդկանց թվաքանակը, թե նաև այլ կարողություններ, որպեսզի դիտորդները կարողանան ավելի պատշաճ դիտարկում իրականացնել»,- ասաց Գրիգորյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print