Խաղաղության պայմանագրի առաջարկները չենք փոխանցել, քանզի առաջիկայում սպասվում է բանայցություններ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ջերմուկում ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին:

Հարցին՝ 40 օրից ավելի է՝ Հայաստանը չի փոխանցում խաղաղության պայմանագրի առաջարկները, ի՞նչ փուլում է գործընթացը, ե՞րբ է փոխանցվելու, և կա՞ն արդյոք խնդրահարույց կետեր, Արմեն Գրիգորյանը պատասխանեց՝ բանակցություններ սպասվում են:

«Մոտ շրջանում սպասվում են բանակցություններ, քննարկումներ են ընթանում: Ադրբեջանը ևս ուշացրել է նախկինում… երբ օրինակները մենք փոխանցել ենք. դա շատ նորմալ է: Մենք չենք փոխանցել մի պատճառով, որովհետև նախատեսվում էին բանակցություններ, դա է պատճառը: Կարծում եմ՝ Ադրբեջանն ընդամենը միջազգային հանրության ուշադրությունն այլ կարևոր հարցերից շեղելու քաղաքականություն է վարում»,- ասաց Գրիգորյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print