Ալյասկա նահանգում բախվել են ամերիկյան երկու հարվածային ուղղաթիռներ

Վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ուղղաթիռները վերադառնում էին ուսումնական թռիչքից։

Հինգշաբթի Ալյասկա նահանգում բախվել են ամերիկյան երկու հարվածային AH-64 Apache ուղղաթիռները, ինչի հետևանքով զոհվել է ինքնաթիռում գտնվող երեք զինվոր, ևս մեկը վիրավորվել է, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ բանակի ներկայացուցիչների հայտարարությունը։

Երկու օդաչուն մահացել է դեպքի վայրում, երրորդը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ Չորրորդ զինծառայողը հոսպիտալացվել է։

Վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ուղղաթիռները վերադառնում էին ուսումնական թռիչքից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print