Սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի մրցաշարում հենացատկի եզրափակիչ է դուրս եկել Հայաստանի թիմի առաջատար, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը։ Մրցաշարն անցկացվում է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում։
«Մարզիկը որակավորման փուլում 15.116 միավորով գրավեց առաջին տեղը»,– հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
—