Եվրոպայի երիտասարդական առաջնություն. Հայաստանի 10 բռնցքամարտիկ կիսաեզրափակիչում է

Երեւանի «Միկա» մարզահամալիրում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Վազգեն Բադալյանի գլխավորած Հայաստանի հավաքականի 10 բռնցքամարտիկ դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալներ:

Կիսաեզրափակիչում են Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Արթուր Մկրտչյան (63,5 կգ), Յուրա Բաբլումյան (67 կգ), Արման Միսկարյանը (71 կգ), Արմեն Պողոսյան(75 կգ), Աղվան Ալեքսանյանը (80 կգ), Դավիթ Սիմոնյանը (86 կգ), Ալբերտ Հարությունյանը (+92 կգ) եւ Լիլիթ Ասատրյանը (63 կգ): Իշխան Հովսեփյանը (92 կգ) մեկնարկելու է կիսազերափակիչից․ նա արդեն ապահովել է իր բրնոզե մեդալը:

Ապրիլի 30-ին Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Էրիկ Առստամյանը (54 կգ), Գոռ Ազիզյանը (57 կգ) եւ Ոսկան Ոսկանյան (60 կգ) կանանց հավաքականից քառորդ եզրափակիչում ռինգ դուրս կգա Լուսինե Գեւորգյանը (48 կգ):

Լուսինե Գեւորգյանը կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ռումինացի Միհայլա Բադեսկուի հետ:

Նա հանդես կգա ցերեկային մրցահերթում, որը կմեկնարկի 13:30-ից:

Հայաստանի մյուս 4 ներկայացուցիչները ռինգ դուրս կգան երեկոյան մրցահերթում՝ 17:30-ից:

Դավիթ Սաֆարյանի մրցակիցը Իսրայելի ներկայացուցիչ Յուրի Լապչեւսկին է:

Էրիկ Առուստամյանը կմենամարտի Սլովակիան ներկայացնող Լուկաս Վիմիսլիցկիի հետ:

Գոռ Ազիզյանը կմրցի իրսայելցի Ալի Շահավանի հետ:

Ոսկան Ոսկանյանի մրցակիցը Հունգարիան Ներկայացնող Օլահ Լեվենտեն է:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print