ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ:
Դրանում մասնավորապես ասվում է.«Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինկենն այսօր զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ընդգծելով Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների կարևորությունը և խոստացել ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը։ Պետքարտուղար Բլինկենը կրկնել է, որ ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության միակ ճանապարհն են։ Նա իր երախտագիտությունն է հայտնել խաղաղության գործընթացին վարչապետի շարունակական նվիրվածության համար»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 30-ից աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն։