Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Թվիթերի գրառմամբ անդրադարձել է ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած տեսանյութին՝ խոստանալով մանրամասներ ներկայացնել արցախցիների հետ հարցազրույցներից հետո։
«Ինչպե՞ս կմեկնաբանեմ ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած տեսանյութը․ Մարդկանց տառապանքը օգտագործվում է էժանագին շոուի համար, ոչ ավելին: Մանրամասները կներկայացնեմ տեսանյութում ցուցադրված արցախցիների հետ հարցազրույցներից հետո»,-գրել է նա:
Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են տեսանյութ, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես են ադրբեջանցի ծառայողները կանգնեցնում և ստուգում երկկողմանի շրջափակման մեջ գտնվող Շուշիի շրջանի չորս համայնքների բնակիչներին։ Նրանք անցակետի տեղադրման պատճառով մնացել էին Գորիսում ու ռուս խաղաղապահների աջակցությամբ վերադառնում էին իրենց բնակավայր, որտեղ էլ անակնկալ կերպով կանգնեցվել են ադրբեանցիների կողմից:
How will I comment the video shared by the Azerbaijani propaganda machine?
— Gegham Stepanyan #StopArtsakhBlockade (@Gegham_Artsakh) April 30, 2023
‼️Using people's suffering for a cheap show, nothing else.
I will present details after interviews with the citizens of Artsakh seen in the video.