«Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով

Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել Մյունխենգլադբախի «Բորուսիա»: Հաղորդվում է, որ ակումբը հետաքրքրված է «Կրասնոդարի» հայ կիսապաշտպանի տեղափոխմամբ։ Նշենք, որ ակումբը մարզում է Դանիել Ֆարկեն:

«Ֆարկեն իսկապես ցանկանում է Սպերցյանին ձեռք բերել, նրա նկատմամբ հետաքրքրություն կա։ Սակայն հավանականություն կա, որ ամռանը Ֆարկեն կհեռանա «Բորուսիայից»։ Պետք է սպասել մրցաշրջանի ավարտին»,- «РБ Спорт»-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:

Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2026թ․ հունիսի 30-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մարսելը», «Միլանը» և «Ֆիորենտինան»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print