Երկու երկրների միջև առկա խնդիրների լուծումը հնարավոր է Ռուսաստանի հետ համատեղ ստորագրված եռակողմ փաստաթղթերի հիման վրա․ Պեսկով

«Ղարաբաղում իրավիճակի կարգավորման այլ իրավական հիմքեր չկան, բացի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները», – ասել է Պեսկովը։ 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն, անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, խոսել է ԼՂ կարգավորման հիմնախնդրից․ «Ղարաբաղում իրավիճակի կարգավորման այլ իրավական հիմքեր չկան, բացի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները», – ասել է Պեսկովը։ 

«Երկու երկրների միջև առկա խնդիրների լուծումը և տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված որոշ համատեղ գործողությունների ու քայլերի հնարավոր զարգացումը առաջին հերթին հնարավոր է Ռուսաստանի հետ համատեղ ստորագրված եռակողմ փաստաթղթերի հիման վրա։ Առայժմ չկան այլ իրավական հիմքեր, որոնք կնպաստեն կարգավորմանը։ Իհարկե, ցանկացած օգնություն, որը կարող է նպաստել այս հիմքով կարգավորմանը, ողջունելի է, բայց գիտենք նաև, որ կան տարբեր փորձեր, որոնք լղոզում են կարգավորման հիմքերը և երկարաժամկետ հեռանկարում կարող են արդյունք չտալ: Հուսանք՝ այս դեպքում խոսքը առաջին տարբերակի մասին է», – նշել է Պեսկովը։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print