ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին

Քվինը մեծապես կարևորել է Սահմանադրական դատարանի և ԱՄՆ դեսպանատան, տարբեր գործակալությունների միջև արդեն իսկ առկա համագործակցության դրական փորձը և պատրաստակամություն հայտնել աջակցել դրանց շարունակականության ապահովմանը։

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին։

Սահմանադրական դատարանի նախագահը, ողջունելով Բարձր դատարան այցը, շնորհավորել է դեսպան Քվինին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով նրա գործունեության կարևորությունը աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում արձանագրվող բարդ գործընթացների ժամանակաշրջանում։

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի և ԱՄՆ դեսպանության միջև հաստատված ամուր գործընկերային կապերին՝ Արման Դիլանյանը հույս է հայտնել, որ դեսպան Քրիստինա Քվինի պաշտոնավարման ընթացքում այդ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ընդլայնվել:

«Որպես Հայաստանի Բարձր դատարան՝ մեր հանձնառությունն է ապահովել ժողովրդավարության, ինքիշխանության, ազատության և իրավունքի գերակայության անշեղ ամրապնդումը մեր երկրում»,- նշել է ՍԴ նախագահը։ Արման Դիլանյանը բարձր է գնահատել ԱՄՆ գործընկերների կողմից համակարգային բարեփոխումներին շարունակական աջակցությունը՝ ի նպաստ Սահմանադրական դատարանի՝ որպես պետական կառավարման ինստիտուտի կարողությունների ամրապնդմանն ու ինստիտուցիոնալ անկախության խթանմանը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ տպավորված է ՀՀ դատաիրավական համակարգում վերջին տարիներին իրականացվող բարեփոխումներով, և հատկանշական է համարել, որ ժողովրդավարական արժեքները խարսխվում են ամուր դատաիրավական համակարգի վրա։

Քվինը մեծապես կարևորել է Սահմանադրական դատարանի և ԱՄՆ դեսպանատան, տարբեր գործակալությունների միջև արդեն իսկ առկա համագործակցության դրական փորձը և պատրաստակամություն հայտնել աջակցել դրանց շարունակականության ապահովմանը։

Քննարկման ընթացքում կողմերն ընդգծել են հայ-ամերկյան «Դատական դիվանագիտության» զարգացման անհրաժեշտությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներ իրականացնել ՀՀ Սահմանադրական դատարանի և ԱՄՆ Գերագույն դատարանի միջև համագործակցությունն ու երկխոսությունը վերականգնելու և ակտիվացնելու ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print