Հինգ կրթաթոշակային տեղ՝ ՍԱԹ բուհերում ուսանելու համար

Ծրագրի շրջանակում տրվում են ամբողջական կամ մասնակի փոխհատուցմամբ կրթաթոշակային տեղեր և վճարովի տեղեր՝ ՍԱԹ-ում գործող քսաներկու բարձրագույն ուսումնական հաստատություններում:

ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Սաուդյան Արաբիայի Թագավորության (ՍԱԹ) կրթության նախարարությունը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է հինգ կրթաթոշակային տեղ՝ 2023-2024 ուսումնական տարում ՍԱԹ բուհերում բակալավրի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորելու, ինչպես նաև արաբերեն լեզվի դասընթացին մասնակցելու համար:

Ծրագրի շրջանակում տրվում են ամբողջական կամ մասնակի փոխհատուցմամբ կրթաթոշակային տեղեր և վճարովի տեղեր՝ ՍԱԹ-ում գործող քսաներկու բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Կրթաթոշակային ծրագրի շրջանակում դիմորդները կարող են բարձրագույն կամ հետբուհական կրթություն ստանալ հետևյալ մասնագիտություններով՝
1. Քաղաքագիտություն
2. Իրավունք
3. Մանկավարժություն
4. Բիզնեսի կառավարում
5. Տնտեսագիտություն
6. Ճարտարագիտություն և բնական գիտություններ
7. Համակարգչային գիտություններ
8. Գյուղատնտեսություն
9. Շարիաթ և արաբերենի դասավանդում
10. Լրագրություն

Հումանիտար մասնագիտություններով ուսումնառությունն իրականացվելու է արաբերենով, բնագիտական մասնագիտություններով՝ անգլերենով:

Բակալավրի կրթական ծրագրին և արաբերեն լեզվի դասընթացին կարող են դիմել 17-25 տարեկան, մագիստրոսական կրթական ծրագրին՝ մինչև 30 տարեկան, իսկ ասպիրանտուրայի կրթական ծրագրին՝ մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիները:

Ընդունելությունն իրականացվելու է մրցութային կարգով ՍԱԹ-ի կողմից՝ դիմորդների միջին որակական գնահատականի հիման վրա՝ համաձայն յուրաքանչյուր համալսարանի հատկացրած տեղերի և ներքին կանոնադրության:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print