Մայիսի 1–ին Կապանի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Արաս» ազատ տնտեսական գոտու ներդրումային հնարավորությունների համաժողով–ցուցահանդեսը, որի բացումը ազդարարվեց կարմիր ժապավենի կտրումով։ Ներկաները իրանական արտադրատեսակներին ծանոթանալու, ինչպես նաև երկու երկրների գործարարների միջև հետագա համագործակցության կապեր ստեղծելու հնարավորություն ստացան։
—