Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին ծրագրել է Սուրբ Ծննդյան տոնակատարությունը հունվարի 7-ից տեղափոխել դեկտեմբերի 25

Աստծո օգնությամբ մենք այդ հարցը կլուծենք։

Ուկրաինական եկեղեցու առաջնորդ, Կիևի մետրոպոլիտ Եպիֆանի I-ը  ասել է, որ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին ծրագրել է օրացուցային բարեփոխում իրականացնել և Սուրբ Ծննդյան տոնակատարությունը հունվարի 7-ից տեղափոխել դեկտեմբերի 25, հույն-կաթոլիկ եկեղեցու օրինակով:

«Այս բարեփոխման իրականացումը, առաջին հերթին, հնարավորություն կտա անցնել ավելի ճշգրիտ օրացույցի և ապագայում խուսափել անշարժ տոների աստիճանական տեղաշարժից։ Աստծո օգնությամբ մենք այդ հարցը կլուծենք»,- ասել է նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print